ՓՍԻԷՔՍՊԵՐՏ ՍԵՆԹԵՐ

Փորձագիտական ծառայություններ

Կենտրոնը տրամադրում է մասնագիտական հոգեբանական գնահատման և փորձագիտական ծառայություններ՝ հիմնված գիտական, մասնագիտական և էթիկական սկզբունքների վրա։

Դատահոգեբանական փորձաքննություններ

Իրականացվում են վարչական, քաղաքացիական և քրեական գործերով դատահոգեբանական փորձաքննություններ, ինչպես նաև համալիր դատահոգեբանա-հոգեբուժական փորձաքննություններ։

Մասնագիտական կարծիքներ

Կողմերի պահանջով տրամադրվում են մասնագիտական կարծիքներ հոգեբանի կամ հոգեբույժի կողմից։

Խորհրդատվություն իրավական գործընթացներում

Տրամադրվում է խորհրդատվություն իրավապահ մարմինների, փաստաբանների, դատական գործի կողմերի և շահագրգիռ անձանց համար։

Փորձաքննության ընթացքում գնահատվում է

  • գիտակցելու կարողությունը
  • իրադարձությունները ճիշտ ընկալելու և վերարտադրելու կարողությունը
  • անձնային առանձնահատկությունները
  • հոգեբանական վիճակի ազդեցությունը վարքի վրա
  • տրավմատիկ փորձի հետևանքները